ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք

Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք
05.10.2024 | 15:51

Ըստ Lurer.com-ի ՀՀ ՊՆ-ն 9 զոհված զինծառայողի հուղարկավորության համար հոկտեմբերի 1-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագիր է կնքել «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ի հետ։ ՊՆ-ն 1մլն 890 հազար ՀՀ դրամով սգո ծառայություն է պատվիրել, որի մեջ մտնում է՝ սգո սրահ, դիատար մեքենա և դագաղ։

Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ն պարտավորվում է կատարել․

«Թվով 9 զոհված զինծառայողների հուղարկավորության կազմակերպում ք. Երևանում և ՀՀ այլ համայնքներում՝ ըստ ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության հայտերի: Յուրաքանչյուր զինծառայողի հուղարկավորության համար անհարժեշտ է ապահովել փայտե հատակով, փայտե բռնակով, լամինատից պատրաստված, ըստ զոհվածի հասակի դագաղ (բաց վիճակի համար նաև ծածկոցով)»:

Պայմանագրում ծառայության մատուցման ժամկետ է նշված 2024 թ-ի 4-րդ եռամսյակ, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի նոյեմբերի 30-ը...

Սա ի՞նչ է:

Սա ինչպե՞ս կմեկնաբանեն ՊՆ-ից:

Մենք զոհեր ունե՞նք, որոնց մասին ոչ ոք չգիտի ու ՊՆ-ն ծածուկ ուզում է թաղումներ կազմակերպե՞լ...

Թե՞ դավաճան Նիկոլի վարչակազմը պատերազմ է բեմանակացնելու, որտեղ ինչպես միշտ իրականը մեր զոհերն են և տարածքային կորուստներն են ու հիմիկվանից արդեն գիտեն զոհերի թիվը ու արդեն թաղումներին են պատրաստվու՞մ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2315

Մեկնաբանություններ